Գլխավոր Ավելին

Անվտանգ Ամանոր․ 10 խորհուրդ սրտաբան Նոնա Հախնազարյանից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սրտաբան Նոնա Հախնազարյանի խորհուրդները կօգնեն Ամանորի օրերին խուսափել սիրտ-անոթային խնդիրներից և տոնական օրերն անցկացնել առողջ։

  1. Տոնենք խելամտորեն՝ ալկոհոլը չափի մեջ։
  2. Աղը թող մնա ձյան վրա, ոչ թե սեղանին , աղի չարաշահումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը։
  3. Փորձենք նվազեցնել չափազանց ճարպոտ և աղացած մսով ուտեստների օգտագործումը։
  4.  Չմոռանանք ընդունել նշանակված դեղորայքը՝ Նոր տարին տոն է, ոչ թե դեղերը մոռանալու առիթ։
  5. Չմոռանանք ֆիզիկական ակտիվության մասին՝ թեկուզ օրական 20–30 րոպե։
  6. Սիրտը չի սիրում սթրես և անքուն գիշերներ՝ վերահսկենք քնի ռեժիմը։
  7. Փորձենք ունենալ հանգիստ, հավասարակշռված և հաճելի տոն թող սրտի զարկերը արագանան միայն սիրուց։
  8. Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց չի խրախուսվում դուրս գալ շատ ցուրտ եղանակին՝ կորոնար զարկերակների սպազմը կանխելու նպատակով։
  9. Լսեք Ձեր սրտին բառի բուն իմաստով․ կրծքավանդակի ցավի, շնչահեղձության, սրտխփոցի կամ գլխապտույտի դեպքում այս ախտանշանները չպետք է անտեսել։ Անհապաղ դիմեք բժշկի։
  10. Հիշեք՝ սրտի լավագույն «սպեղանին» սերն է, ջերմությունն ու դրական զգացումները Եկեք այնպես անենք, որ սիրտն էլ Նոր տարին «տոնի առողջ։
×
facebook sharing button facebook